Մենք չունենք ո՛չ «դաբրոներ», ո՛չ փողեր, սկսում ենք զրոյից. Վահան Բաբայանը հպարտ է, որ հրավիում է անդամակցել իր` Ռեֆորմիստների կուսակցությանը
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների հրապարակումների` ԲՀԿ նախկին քարտուղար Վահան Բաբայանը հավելում է, որ «չունենք ո՛չ «դաբրոներ», ո՛չ փողեր, սկսում ենք զրոյից», ինչի համար էլ հպարտ է:
Հիշեցնենք, որ Վահան Բաբայանի մասին վերջերս գրվել էր, որ նա իշխանություններին առաջարկել է այն, ինչ իշխանությունները խորձում են անել` կանի ինքը` իր կուսակցության միջոցով:
Ապա Վահան Բաբայանը հայտարարեց, որ ռեֆորմիստների ձգտումն է Հայաստանը դարձնել աշխարհի ամենաքաղաքակիրթ և զարգացած երկրներից մեկը: Բացի այդ` ռեֆորմիստները մերժում են բոլոր տիպի արկածախնդրությունները, ցնցումները, երկրի ներքին կայունությունը խոչընդոտող բոլոր դրսևորումները: