4933 դիտում
22:12 14-04-2024
Այսօր՝ ապրիլի 14-ին, հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է. Անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակա չդնեք
Այսօր՝ ապրիլի 14-ին, հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է։
Ձեր լռությունը զնգում
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք…
Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք…
Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք,
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք…
Թվում է թե կամենաք
Մի օր երկինք կթռնեք,
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք…
Ձեր պնդության պատճառով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք…
Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված ընդունեք,
Դուք ձեր կամքին հակառակ
Ինձ բացակա չդնեք…
Ոչ խոստումներ, ոչ երդում
Չսպասեք ու չքննեք,
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք…
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։
Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941), «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
13935 դիտում
09:48 14-04-2020
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23995 դիտում
20:58 07-02-2021
Համո Սահյան՝ «Ինձ բացակա չդնեք». արտասանում է սիրված դերասան Նիկոլայ Եղիազարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը