211652_close_icon
views-count862 դիտում article-date 17:58 05-04-2024

Պուտինի դեմ տրիբունալը, ամենայն հավանականությամբ, կստեղծվի մինչև տարեվերջ. Արդարադատության հարցերով եվրահանձնակատար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ տրիբունալը, ամենայն հավանականությամբ, կստեղծվի մինչև այս տարվա վերջ. համենայնդեպս, նման հույս է հայտնել Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, որի հետ զրուցել է DW-ի թղթակիցը։

«Մենք քննարկում ենք այս տրիբունալը տարբեր միջազգային դերակատարների հետ: Եվ այժմ դիտարկվում է երկու հիմնական տարբերակ՝ միջազգային տրիբունալ՝ հիմնված բազմակողմ համաձայնագրի վրա կամ պարզեցված լուծում՝ հիմնված Ուկրաինայի և Եվրախորհրդի միջև երկկողմ համաձայնագրի վրա», - ասել է եվրահանձնակատարը:

Ռեյնդերսը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիայի գործով տրիբունալի ստեղծումը վերջնական փուլում է։

«Հաջորդ քայլը քաղաքական կամքի խնդիր է, հիմա միայն տարվա սկիզբն է, և մինչև տարեվերջ դա պետք է հնարավոր դառնա»,- եզրափակել է նա։

Նիդեռլանդներն առաջարկել են հյուրընկալել հատուկ տրիբունալ։ Դա տրամաբանական կլիներ, քանի որ Հաագան իր դատարաններով համարվում է համաշխարհային արդարադատության մայրաքաղաք, և որ ամենակարևորն է, այնտեղ գործում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հետաքննության միջազգային կենտրոնը, որը հարում է Միջազգային քրեական դատարանին, որն իր հըերթին հետաքննում է ռուսական ագրեսիայի հետևանքով կատարված այլ հանցագործություններ։

Նմանատիպ նյութեր