211652_close_icon
views-count478 դիտում article-date 11:57 29-11-2026

Ինչու էր Հայաստանի թիվ մեկ դետեկտիվ Հայկ Գաբրիելյանը Երևանում հայտնի «Էլիտ պլազա» բիզնես-կենտրոն «բերման ենթարկել» Հայաստանում հայտնի գործարարների, մտավորականների, լրագրողների, հասարակական ու քաղաքական գործիչների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Երևանում Էլիտ «Էլիտ պլազա» բիզնես-կենտրոնի դահլիճներից մեկում ասեղ գցելու տեղ չկար։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «մեղադրյալը» Հայաստանում թիվ մեկ դետեկտիվ Հայկ Գաբրիելյանն էր, ով դահլիճ էր «բերման ենթարկել» Հայաստանում հայտնի ու սիրված լրագրողների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական ու քաղաքական գործիչների, գործարարների, ապա բանախոսները, իսկ հետո Հայաստանի թիվ մեկ դետեկտիվը մանրամասն ներկայացրեցին Հ․ Գաբրիելյանի հեղինակած «Դետեկտիվ իրապատումներ» գրքի լուսընծայման մասին։

Միջոցառմանը ներկա էր ու ելույթ ունեցավ նաև Հայաստանում մեծ հեղինակություն վայելող Հայաստանում առաջին դետեկտիվ գրքերի կին հեղինակ Մելանիա Պետրոսյանցը, ով այնուհետև ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դետեկտիվ իրապատումներ» գրքի տպագրությունը բացառիկ իրադարձություն է հայկական մասնագիտական և ինչու՞ չէ, նաև գրական դաշտում, քանի որ այն հիմնված է Հայաստանի առաջին մասնավոր դետեկտիվի իրական փորձի վրա՝ Հանձինս ՀԱՅԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ։

 Ընթերցողի սեղանին է դրված մի յուրօրինակ աշխատություն, որը բացում է հայկական իրականության մեջ թերևս ամենախորհրդավոր և քիչ բացահայտված մասնագիտություններից մեկի՝ մասնավոր դետեկտիվի աշխարհի դռները։

 Հայկ Գաբրիելյանի «Դետեկտիվ իրապատումներ» գիրքը պարզապես պատմությունների ստեղծագործական-գեղարվեստական ժողովածու չէ. այն տարիների տքնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և բարդ հոգեբանական հանգույցների լուծման արդյունք է։

Գրքում տեղ գտած յուրաքանչյուր դրվագ հիմնված է իրական փաստերի վրա, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել հետաքննությունների լարված ընթացքին, այլև հասկանալ մարդկային հարաբերությունների, գաղտնիքների և իրավական նրբությունների խորքային շերտերը։ Այս գիրքը արժեքավոր ուղեցույց է, ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ դետեկտիվ ժանրի բոլոր սիրահարների համար։
Մենք սովոր ենք դետեկտիվներ տեսնել ֆիլմերում կամ կարդալ  վեպերում։ Սակայն այսօր մեր ձեռքում է մի գիրք, որի հերոսներն ու իրադարձությունները քայլում են հենց մեր կողքով, նրանք բոլորը իրական մարդիկ են։ 
Այստեղ չկան հորինված սյուժեներ, այլ կա սառնասիրտ տրամաբանություն, փաստերի անողոք համադրում և մարդկային ճակատագրեր։ 

Գիրքը կլանում է առաջին իսկ էջից՝ ստիպելով ընթերցողին դառնալ բացահայտումների մասնակիցը։
 Շնորհավորում ենք հեղինակին այս կարևոր տպագրության առիթով և վստահ ենք, որ այն իր հաստատուն տեղը կզբաղեցնի հայ ընթերցողի գրադարանում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր