211652_close_icon
views-count598 դիտում article-date 16:41 22-11-2026

Իրանի ԻՀՊԿ ՀՕՊ ուժերը խոցել են ամերիկյան 20-րդ ԱԹՍ-ն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի արևելյան մասում խոցել են ամերիկյան 20-րդ MQ-1 մեծ հեռահարության հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքը, հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։

«Մի քանի րոպե առաջ ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության կործանիչները, օգտագործելով կորպուսի նոր և ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգը, Հորմուզի նեղուցի արևելքում որսացել և ոչնչացրել են ամերիկյան 20-րդ MQ-1 մեծ հեռահարության հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ սա վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության կողմից խոցված չորրորդ ամերիկյան հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքն է։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանի օդային տարածքը կարմիր գիծ է և սպառնացել է ճնշել անօդաչու թռչող սարքերի թռիչքի վայրերը, եթե ագրեսիան շարունակվի։

 

Նմանատիպ նյութեր