ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կընդլայնի ֆինանսական պատժամիջոցները ՌԴ-ի դեմ
ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կընդլայնի Ռուսաստանի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցների ցուցակը՝ կապված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու Հալեպի իրավիճակի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էրնսթը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք օրակարգից չենք հանել հավելյալ ֆինանսական պատժամիջոցների հեռանկարի քննարկումը»,-ասել է Էրսթը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, նման տարբերակ։
Ըստ նրա՝ ֆինանսական պատժամիջոցները օգտակար գործիք է ողջ աշխարհում շահերի առաջխաղացման հարցում, իսկ Վաշինգտոնը գերադասում է գործել գործընկերների հետ, այլ ոչ նախաձեռնել միակողմանի պատժամիջոցային գործտնթաց։