Իսպանիայի մարզական տրիբունալը մերժեց «Ռեալի» բողոքը
Իսպանիայի մարզական տրիբունալը մերժեց Մադրիդի «Ռեալի» բողոքը, որը ակումբը ներկայացրել էր Իսպանիայի Գավաթի խաղարկությունից հեռացնելու առթիվ: Սրանով Տրիբունալը ուժի մեջ թողեց նախօրեին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեի որոշումը:
Այժմ «Ռեալը» կդիմի Լոզանի Մարզական Արբիտրաժի դատարան: Բացի այդ, մադրիդյան ակումբը հարցը լուծելու համար կարող է դիմել քաղաքացիական դատարան:
Հիշեցնենք, որ «Ռեալին» Իսպանիայի Գավաթի խաղարկությունից հեռացրել են, քանի որ «Կադիսի» հետ խաղում (3:1) թիմի կազմում խաղացել էր որակազրկված ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը: