Բեկում. ռոումինգի վճարի վերացում մինչև 2017-ի վերջը, բաց համացանց բոլորին. Եվրահանձնակատար
                        Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանն ու ԵՄ խորհուրդը պայմանավորվել են 2018 թ. չեղարկել ռոումինգի վճարը։ 
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։  
Ըստ այդմ՝ ռոումինգը կդառնա միայն համեմատաբար անվճար։ ԵՄ-ում կսահմանվի ժամանակային սահման։ Եթե բաժանորդը գերազանցի այն, ապա ստիպված կլինի վճարել «փոքր գումար»։  
«Բեկում, ռոումինգի վճարի վերացում մինչև 2017-ի վերջը, բաց համացանց բոլորին։ Մենք հասանք քաղաքական համաձայնության»,- գրել է եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը` Twitter-ի իր էջում։                          «ԵՄ ներսում ճանապարհորդությունների դեպքում բջջային հեռախոսների օգտատերերը կվճարեն այնքան գումար, որքան տանը՝ առանց հավելյալ վճարների»,- նշվում է հաղորդագրությունում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

