211652_close_icon
views-count616 դիտում article-date 15:14 22-11-2026

Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով ապաշրջափակել «Patriot» ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հակահրթիռների մատակարարումը՝ ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու նպատակով։

«Այս շաբաթ ռուսական զորքերի հարվածների տակ է հայտնվել Ուկրաինայի 20 շրջան։

Ռուսաստանը դրանց ուղղությամբ արձակել է շուրջ 2700 անօդաչու թռչող սարք, գրեթե 1460 ավիառումբ և տարբեր տեսակի 165 հրթիռ։ Դրանց զգալի մասը բալիստիկ հրթիռներ են, այդ թվում՝ հյուսիսկորեական, որոնց արդիականացման հարցում Ռուսաստանը մշտապես աջակցում է Հյուսիսային Կորեային, որպեսզի դրանք ավելի ճշգրիտ խոցեն թիրախները։

Այս իրավիճակում հատկապես դժվար է հասկանալ Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանության միջոցների մատակարարման ձգձգումները։ Անհրաժեշտ է ամրապնդել մեր պաշտպանությունը։ Շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն թույլատրի «Patriot» համակարգերի համար նախատեսված հրթիռների փոխանցումը, որոնք գործընկերներն արդեն վճարել են PURL ծրագրի շրջանակում։

Կարևոր է նաև շարունակել ներդրումները PURL ծրագրում, որը հակահրթիռային պաշտպանության միջոցների մեր հիմնական աղբյուրն է։ Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են մեզ»,- գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում։

 

Նմանատիպ նյութեր