97421 դիտում
21:49 24-03-2024
Մաշտոցի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, Ջրվեժի ռեստորաններից մեկում վնասազերծել են այսօր իր հարևան մորն սպանած, աղջկան էլ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, մի քանի ժամ շարունակ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյուքնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն գտնվում է Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կարճ ժամանակում հասնում են նշված վայր և նշված ռեստորանային համալիրը վերցնում են իրենց հսկողության տակ ու քանի որ Սարգիս Մ․-ն որոնվում էր այսօր՝ մարտի 24-ին, Երևանում «սպանություն», «սպանության փորձ» կատարելու մեջ և նա ունի հոգեկան խնդիրներ, պետք է բավականին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվեր և զգուշությամբ կարողանային նրան վնասազերծել, քանի որ ամեն պահի նա կարող էր նաև ագրեսիվ պահվածք ցուցաբերել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները կարողանում են պրոֆեսիոնալ ձևով մտնել ռեստորանային համալիրի այն սենյակ, որտեղ գտնվում էր նա ու մինչ գլխի կընկներ, թե այս ինչ կատարվեց, ոստիկանները վնասազերծում են նրան, ապա տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության էին հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ էր տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները չգիտես ինչու նրան բաց էի թողել։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից քննչական բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+