14342 դիտում
16:30 16-02-2024
Հակասանիտարական վիճակ՝ Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցի դիմաց. կոլեկտիվն ու աշակերտները ներս մտնելու համար պետք է հակագազ կրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան վարչական տարածքում բնակվող քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց վրդովմունքն են հայտնում, որ գյուղի միակ՝ Ֆրանց Վերֆելի անվան դպրոց մտնելու համար ուսուցչական կոլեկտիվը, երեխաները և ծնողները սրտխառնոցով են մտնում ներս:
Այսօր՝ փետրվարի 16-ին, ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Դպրոցի դիմացով է հոսում ոռոգման ջրի համար դեռ սովետական տարիներից գործող ջրատարը: Բայց եթե սովետական տարիներին գրեթե ամեն օր մաքրվում էր ջրատարը, ապա վերջին ամիսներին ամբողջությամբ վերածվել է բարձիթողի վիճակի:
Ճիշտ է՝ մեղքի իրենց բաժինն ունեն նաև բնակիչները, ովքեր ձեռքին ընկած ամեն ինչ նետում են ջրատարի մեջ:
Օրեր առաջ իբր թե եկան, մաքրեցին, բայց «ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին»:
Ամբողջ կեղտը դուրս են հանել ու կարելի է ասել՝ շաղ են տվել փողոցով մեկ, ու հիմա անտանելի հոտ է տիրում, չգիտենք՝ ինչ անենք:
Դիմում ենք Փարաքար խոշորացված համայնքի ներկայացուցիչներին, դիմում ենք Մերձավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, պատասխանը նույնն է՝ մի բան կանենք, ու մինչ նրանք որոշում են մի բան անել, դպրոցի տարածք մտնելու համար պետք է հակագազ օգտագործենք: Հիմա ձմեռ է, բայց օրերը տաքանալուն պես երևի դպրոց չկարողանանք մտնել:
Ամենաճիշտ լուծումը ամբողջ ջրատարերը ցանցով փակեն ու այն բնակիչները, ովքեր աղբ կթափեն, թող ենթարկվեն վարչական պատասխանատվության, բայց գոնե առաջիկա օրերին պետք է խնդիրը լուծվի, որպեսզի երեխաները դպրոց հաճախեն ոչ նման հակասանիտարական պայմաններում»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1103 դիտում
19:02 10-04-2015
Ա. Աշոտյանն Ավստրիայում ներկա է գտնվել Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը