211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում. հրշեջները բնակարանում առաջացած կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու՝ անգիտակից վիճակում. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը. բնակարանում գազի մատակարարումը եղել է դադարեցված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6469 դիտում article-date 15:57 21-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է դուրս գալիս: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի բնակարանում և հրշեջները, պատուհանից մտնելով տուն արել են կրակը, իսկ բազմոցին հայտնաբերել են անգիտակից վիճակում տղամարդու:
 
Օպերատիվորեն ժամանծ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ինչքան էլ փորձել է փրկել այդ տղամարդուն, ցավոք, չի հաջողվել:
Բժիշկներն արձանագրել են նրա մահը:
 
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Ժորա Հովհաննիսյանը:
 
Տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 69-ամյա Արթուր Ս.-ն է:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքաեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
 
Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչակնա բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:
 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ շենքն ու այրվող բնակարանը գազաֆիկացված են, սակայն բնակարանում երկար ժամանակ գազամատակարարումը դադարեցված է եղել:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է ծխախոտից, քանի որ մահացածի ձեռքին հայտնաբերվել է ծխախոտ:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր