Հակասանիտարական վիճակ՝ Երևանի թիվ 62 դպրոցի տարածքում. կեղտաջուրն ու գարշահոտը գրավել են ոչ միայն դպրոցի բակը, այլ նաև հարակից ավտոտնակները. առնետներն էլ կրծոտում են դիտահորերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում մեկ տասնամյակ է գարշահոտը չի վերանում։ Հակասանիտարական վիճակը ևս։ Պատուհան բացել քաղաքացիները գրեթե չեն կարողանում: Մաշված դիտահորերի պատճառով այդ կեղտաջրերը դուրս են գալիս կամ կուտակվում թիվ 62 դպրոցի բակում, կամ էլ լցվում ավտոտնակներ ու նկուղներ։
Կեղտաջրերի հոսքը հաճախ շատ ուժեղ է լինում: Քաղաքացիները այս վիճակ պայմանավորում են նաև հարևանությամբ գտնվող շենքերի թվի ավելացման հետ։ Կոյուղատարերը և դիտահորերը չեն դիմանում ճնշամնը։ Դրանք պետք է փոխել։ Բնակիչները սակայն վիճակի պատասխանատուին այդպես էլ չեն գտնում։
Վեոլիա Ջուրն ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը միմյանց վրա են գցում խնդրի հիմնովին ու վերջնական լուծում։ Միայն կարճաժամկետ ինչ որ քայլեր են ձեռնարկում։ Ասում են իրենք վճարումները պարտաճանաչ կատարում են, ուզում են որ պատասխանատու կառույցներն էլ նման կերպ մոտենան իրենց պարտականություններին ու խնդիրը կարճ ժամանակում լուծեն, քանի որ օրերը տաքանալուն պես վիճակը սրվելու է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։