1357 դիտում
20:07 07-02-2024
Մարզական լրագրողների հետ քննարկվել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել է մարզական լրագրողների հետ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով:
Հանդիպմանը ներկա են եղել հայկական սպորտը լուսաբանող փորձառու լրագրողներ, որոնք ամեն տարի նաև մասնակցում էին լավագույնների քվեարկությանը: Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է՝ դիտարկվում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ձևաչափերի փոփոխության, այդ թվում՝ մրցույթի անվանափոխության, անվանակարգերի սահմանման հարցերը:
«Նախնական քննարկումների արդյունքում դիտարկում ենք մի իրավիճակ, ըստ որի կունենանք լավագույն եռյակ, ու մի քանի անվանակարգեր՝ լավագույն մարզուհի, լավագույն երիտասարդ մարզիկ, լավագույն մարզիչ, լավագույն թիմ, հանդիսատեսի համակրանք: Սա չի ենթադրում ոչ պաշտոնական թիմային հաշվարկ: Նախատեսում ենք ունենալ նաև առանձին անվանակարգ՝ արտասահմանում հանդես եկող և Հայաստանը հանրահռչակող լավագույն մարզիկ, ինչպիսին են օրինակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը և այլք»,- ասել է Կարեն Գիլոյանն ու կարևորել մարզական լրագրողների դիտարկումները՝ մրցույթի անցկացման ձևաչափի լավարկման հարցում:
Ծավալված քննարկումների արդյունքում մարզական լրագրողներն առաջարկել են սահմանել նաև կանանց լավագույն եռյակ, ինչպես նաև հաշմանդամային սպորտով զբաղվող լավագույն մարզիկ անվանակարգը, որը, Կարեն Գիլոյանի փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարության կողմից ևս դիտարկվում է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը մարզական լրագրողներին խնդրել է ամփոփ առաջարկներն ու դիտարկումները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն: ԶԼՄ այն ներկայացուցիչները, որոնք լավագույնների մրցույթի անցկացման ձևաչափի, մրցութային անվանակարգերի վերաբերյալ ունեն որոշակի առաջարկություններ և դիտարկումներ, մինչև փետրվարի 15-ը կարող են դրանք ուղարկել info @escs.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով լրատվամիջոցը, լրագրողի անուն-ազգանունը և հեռախոսահամարը:

Նմանատիպ նյութեր
10415 դիտում
10:35 11-04-2018
Փոփոխություններ բուհերի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում. «Հայկական ժամանակ»
4019 դիտում
20:31 02-10-2018
Մարզական հաջողությունների համար մի շարք մարզիկներ արժանացել են մարզական կոչումների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1877 դիտում
12:02 23-07-2014
«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթին այս տարի առաջին անգամ Երևանը կներկայացնեն նաև հաշմանդամ մարզիկներ
Այս բաժնից
2329 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2992 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2503 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում