1880 դիտում
12:02 23-07-2014
«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթին այս տարի առաջին անգամ Երևանը կներկայացնեն նաև հաշմանդամ մարզիկներ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի Երևանը ներկայացնող հաշմանդամ մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում:
Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ ևս հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը մարզական միջոցառումներին: Հաշմանդամ մարզիկները քաղաքապետի տեղակալին վստահեցրել են, որ հավուր պատշաճի են պատրաստվել մրցումներին, ներդնելու են ողջ կարողությունները հաջողության հասնելու համար և խնդրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց երախտագիտությունը մշտական աջակցության, ինչպես նաև տվյալ մրցաշարին մասնակցելու անհրաժեշտ գույքով, մարզական հանդերձանքով և հաշմանդամասայլակներով ապահովելու համար:
«Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթում Երևանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց երևանաբնակ 5 ընտանիք և մեկական ընտանիք Չարենցավանից և Վարդենիսից:
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
14:45 19-07-2016
Ծաղկաձոր են մեկնել նաև «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի հաշմանդամ մարզիկ ունեցող ընտանիքները
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը