Այսօր ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման համար
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալի համար:
Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Ռազմիկ Քուրդյանը, հաջորդաբար հաղթելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող երկու ու Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշներին դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի հետ:
Այդ գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 21-ին: