Երևանում պարեկներն իրականացրեցին «Թարս գնաս, տեղ չես հասնի» օպերացիա․ ոստիկանության զորքերի ծառայողն ու ՍՊԸ մենեջերը չկարողացան պարեկներին համոզել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հունվարի 31-ին իրականացրել են «Թարս գնաս, տեղ չես հասնի» օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը կեսգիշերին մոտ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը Բաբաջանյան փողոցում, ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ 2 «կտրիչ տղերք» 1-ը Daewoo-ով, մյուսը Opel-ով երթևեկում են հանդիպակաց, ժողովրդի լեզվով ասած «թարս»։
Տեղում գումարտակի հրամանատարի հանձնարարականով պարեկները նշված անձանցից Daewoo-ի վարորդ 29-ամյա Արտակ Ս․-ին և Opel-ի վարորդ 27-ամյա Լյովա Պ․-ին ենթարկում են վարչական պատասխանատվության իսկ այդ ընթացքում նրանցից մեկը ներկայանում է, որ ինքը մենեջեր է, մյուսն էլ ոստիկանության զորքերի ծառայող, թող բացառություն անեն և իրենց վրա ակտ չգրեն, բայց՝ զուր։
Նրանք ենթարկվեցին վարչական պատասխանատվության։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։