46880 դիտում
10:52 28-05-2023
Երևանում խոշոր ավտովթարի վայրում Ոստիկանության զորքերի ծառայողը իր «կարճ խելքով» փորձում էր պարեկներին մոլորեցնել ու համոզել, որպեսզի խմած վարորդին փոխեն․ վիրավորներն էլ քույր ու եղբայր են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված վարույթի շրջանակում պարզվել է մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածերի և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչ Շիրազ Խաչատրյանի կողմից պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Գոռ Բրուտյանը, իսկ Nissan-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գևորգ Ալեքանդրյանը։
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Ավան Առինջի բնակիչներ 15-ամյա Շողինե Թ․-ն և 1-ամյա Նոյ Թ․-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխված երեխաները քույր ու եղբայր են։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Nissan-ի վարորդ Գ․ Ալեքանդրյանը եղել է ոչ սթափ (սթափ)։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «դեպքի վայր է ժամանել մի երիտասարդ, ով Կոտայքի մարզի բնակիչ է և ծառայում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերում, փորձել է պարեկներին մոլորեցնել, թե Nissan-ի վարորդն այլ անձ է։ Սակայն «ուղեղից հիվանդ», երևակայություն ունեցող, Ոստիկանության զորքերի ծառայողը, տեսնելով, որ պարեկները, ինչպես ժողովուրդն է ասում՝ «նրա կուտը չեն ուտում», սկսում է համոզել պարեկներին, որպեսզի վարորդի փոխարեն ինքը սթափության թեստ հանձնի։ Սակայն պարեկները նրան հասկացնում են, որ անկապ բաների հետևից է ընկել։ Եվ իսկական վարորդը հանձնում է սթափության փորձաքննություն։ Իսկ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմը պետք է հետևություններ անի և ոստիկանության զորքերի սույն ծառայողի ուղեղը մտցնի, որ դրա նման «շերեփուկները» պետք է հեռացվեն համակարգից, քանի որ հենց դրա նմաններն են խայտառակում Ոստիկանության հեղինակությունը»։
Քիչ առաջ տեղեկացանք որ նա ստել է, 2 տարի առաջ նա հեռացվել է ոստիկանության համակարգից։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են Mercedes և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Էդիկ Սուսունցը, կրտսեր պարեկ Մուշեղ Խաչատրյանը և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Գոռ Խալաթյանը և կրտսեր պարեկ Գրիգոր Բադալյանը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանն ու վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանը։
Բախման հետևանքով Nissan-ը բախվել է աղբարկղին, կոտրել այն և բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով արտաքին լուսավորության լամպը կոտրվել է, աղբն էլ թափվել ճանապարհով մեկ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորատային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)