211652_close_icon
views-count48876 դիտում article-date 16:50 26-01-2024

Խոշոր հրդեհ՝ Երևանում. BMW X3-ը վերածվել է մոխրակույտի. 2 հոգի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողողի 113/9 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել BMW X3 մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, իսկ դեպքի վայրից 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբնության ազգային կենտրոն:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Խաչատուր Մելքոնյանն ու Հայկ Սուքիասյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները կուտակումներ չստեղծեն ու չխոչընդոտեն հրշեջների աշխատանքը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր