Խոշոր հրդեհ՝ Երևանում․ «Մետաքսում» հայտնի ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել․ «Lexus»-ը ու ողջ գույքը վերածվել է մոխրակույտի․ 2 հոգի տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Խորենացի 112 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, 8-րդ և 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 2-ական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսպասարկման կետում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Այրվածքաբության ազգային կենտրոն»։
Նրանց հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայով և բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը անրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Պողոսյանն ու Արսեն Հովհաննիսյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը ու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։
Հրշեջները մարել են կրակը, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ մոխրացած «Lexus» մակնիշի ավտոմեքենա, մոխրացել է նաև ողջ գույքը։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանությունում պարզում են ավտոտեխսպասարկման կետի սեփականատիրոջ, վիրավորների և մոխրակույտի վերածված «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։