211652_close_icon
views-count47811 դիտում article-date 21:03 24-01-2024

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Mercedes-ը հայտնվել է մերկասառույցի վրա ու գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել պարեկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Նարեկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Լեհվահ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Մեղրիի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հավանաբար կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր