211652_close_icon
views-count59925 դիտում article-date 09:41 06-01-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով Իշխանասար-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարներ են կողաշրջվել. օպերատիվ են գործել ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկներն ու Սիսիանի հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին 2 բեռնատար է կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «ZIL 130» մակնիշի և «JAC» մակնիշի բեռնատարները մերկասառույցի պատճառով դուրս են եկել ճամփեզր, «JAC» բեռնատարից էլ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի գլխավորությամբ, անցել են ուժեղացված ծառայության, ապա պարեկները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ուղղել են «ZIL 130» մակնիշի բեռնատարը, իսկ մյուս բեռնատարը բեռնվածության պատճառով ուղղել չի եղել, քանի որ պետք է օգտագործվի 2 ավտոկռունկ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր