27649 դիտում
16:59 14-01-2024
ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները շարունակում են հայտնաբերել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ հանրությանը հայտնի անձանց, ովքեր վարում են վերջին դասի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները շարունակում են հայտնաբերել ու վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան վարում են մգացված ապակիներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 13-ին, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Անուշավան Բաղդասարյանն ու Սանասար Պետրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում հայտնաբերել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարում էր առջևի դիմապակին և կողային ապակիները մգացված վիճակում։
Տեղում պարեկները հատուկ սարքի միջոցով ստուգեցին ապակիները, որից հետո վարորդը ենթարկվեց վարչական պատասխանատվության։
Միայն վերջին օրերի ընթացքում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների և բոլորը ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ, այդ թվում՝ վերջին դասի ու հանրությանը հայտնի անձանց պատկանող, տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)