211652_close_icon
views-count56335 դիտում article-date 22:14 15-10-2024

Կոտայքի մարզում պարեկները մի իսկական գլխացավանք են դարձել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ պաշտոնյաների ու հայտնի օլիգարխների համար․ այնքան զինամթերք են հայտնաբերել, որ կարելի է մի ամբողջ գումարտակ զինել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում շարունակվում է ուժեղացված ծառայությունը ոչ միայն անվտանգ երթևեկության ապահովելու համար, այլ նաև պարեկներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ պետք է նաև պարեկները աշխատեն հանցագործությունների կանխման , նախականխման, բացահայտման, այդ թվում ապօրինի թմրամիջոցների, հետախուզվողների հայտնաբերման ուղությամբ։

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի, 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար  Արմեն Ավետիսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի ու 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, այնքան զենք ու զինամթերք են հայտնաբերել, այդ թվում՝ բնակիչների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, և քաղաքացին հավատացել է պարեկային ծառայության հորդորներին և իրենց մոտ եղած զենք-զինամթերքները կամ ներկայացրել են ոստիկանություն, կամ ահազանգել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակ և հայտնել, որ իրենք Արցախյան պատերազմների մասնակիցներ  են և պատերազմից բերած զենքերը թողել են ինչ-որ տեղ և պարեկները հայտնաբերել են այդ ամենը։ Կոտայքի պարեկների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքով կարելի է զինել մի ամբողջ գումարտակ։ 

Տեղի պարեկնեը նաև վերջին ամիսներին աչքի են ընկել հանցագործությունների կանխման ու նախականխման մեջ։ Եղել է նաև բազմաթիվ դեպքեր, երբ հետապնդել ու վնասազերծել են հանցագործին, ինչպես նաև ստացված տեղեկություններով հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվողների, այդ թվում աղմկահարույց։ Նրանց կողմից հայտնաբերվել է նաև անհետ կորածներ, որոնց մեջ եղել են նաև անչափահասներ։ 

Հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդների, ովքեր չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, կասեցված է եղել, մեծ թիվ են կազմել նրան կողմից հայտնաբերված ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող վարորդները, բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգացված, չեն ունեցել ապպա պայմանագիր, եղել են նաև վարորդներ, որոնց համարանիշները եղել են փոխարինված և որ ամենակարևորն է վարչական պատասխանատվության են ենթարկվել պետական պաշտոնյաներ, գործարարներ, ովքեր խախտումներ են կատարել Կոտայքի մարզում,  որոնց նկատմամբ օրինախախտման համար կազմվել են վարչական ակտեր։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր