211652_close_icon
views-count58191 դիտում article-date 17:53 10-12-2025

Երևանում պարեկները հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել մեծ թվով գոլդ համարանիշներով, թանկարժեք ավտոմեքենաների օրինախախտ վարորդների. մեծ մասը եղել են մգացված ապակիներով, հանրությանը հայտնի անձանց ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի հանձնարարականը, որ Պարեկային ծառայությունը պետք է շարունակի էլ ավելի ուժեղացված պայքարը օրինախախտ վարորդներին հայտնաբերելու, վարչական պատասխանատվության ենթարկելու, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելու համար: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Երևանում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել 20-ից ավելի գոլդ համարանիշներով, հանրությանը հայտնի անձանց տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները ավտոմեքենաները վարել են մգացված ապակիներով, ամրակապված չեն եղել, վարելիս օգտագործել են հեռախոս:

Բոլոր վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ այն վարորդները, որոնց ավտոմեքենաների դիմապակին ու առջևի կողային ապակիները եղել են թաղանթապատված, իրենք իրենց ձեռքով այն պոկել են: 

Պարեկային ծառայությունը կրկին հորդորում է վարորներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և հարգեն օրենքը, հակառակ դեպքում անկախ ավտոմեքենայի սեփականատիրոջ ով լինելուց կենթարկվեն վարչական պատասխանատվության: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր