211652_close_icon
views-count30963 դիտում article-date 10:57 21-11-2023

Արագածոտնի մարզի պարեկները շարունակում են հայտնաբերել օրինախախտ, այդ թվում՝ մգացված ապակիներով երթևեկողներին. վարորդը ասում էր «հենց նոր եմ գնել ավտոմեքենան, չհասցրեցի «պլյոնկեն» պոկել»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակում է վարորդներին հորդորել, որպեսզի ավտոմեքենան վարեն՝ պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ այդ թվում՝ պահպանելով այն չափորոշիչները, որի մեջ է մտնում նաև, որ չպետք է ավտոմեքենայի առջևի և կողային ապակինը լինեն մգացված:

Երեկ՝ նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Գևորգ Զաքարյանն ու կրտսեր պարեկ Մյասնիկ Խաչատրյանը Արագածոտնի մարզում հայտնաբերել են մի քանի օրինախախտ վարորդների, այդ թվում՝ մգացված ապակիներով տրանսպորտային միջոց շահագործող վարորդների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 40 կմ հատվածում նրանք նկատել են Opel Astra մակնիշի ավտոմեքենա, և անզեն աչքով էլ զգացվում է, որ ավտոմեքենայի կողային ապակին մգացված է:

Պարեկները հատուկ սարքի միջոցով ստուգում են, և պարզվում է, որ այն չի համապատասխանում ստանդարտներին:

Վարորդ Հայկ Ք.-ն արդարանում էր, թե «հենց նոր եմ գնել ավտոմեքենան, չհասցրեցի «պլյոնկեն» պոկել»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր