211652_close_icon
views-count47803 դիտում article-date 20:30 01-01-2024

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձորում՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է տղամարդու դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասում գտնվող «Արմենիա Լադա» վայր, որտեղ հետնամասում՝ գետի մեջ, հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ  73-ամյա Ռաֆիկ Գ․-ն է, ում գետի մեջ, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել է Վանաձորի բնակիչ 37-ամյա Արսեն Ավետիսյանը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր