52571 դիտում
18:59 18-05-2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է Արմավիրի բանտում հաշվառված 30-ամյա տղամարդու դի. ժամանել է Կենտրոնի ոստիկանապետը, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները գետում հայտնաբերել են տղամարդու դի և այն դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վերջիններս ճոպանի միջոցով դին դուրս են բերել գետից: Այս պահին տարածքը ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ Արգամ Կիրակոսյանը սահմանազատել են:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Առաքելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գուրգեն Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով, Գ. Զաքարյանի որոշմամբ, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպեր-լիազոր Արտաշես Նիկողոսյանի գլխավորությամբ, պարզել են դիակի ինքնությունը, որը 30-ամյա Սենիկ Հ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրում հայտնաբերվածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված և հաշվառված է եղել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)