31572 դիտում
13:33 06-12-2023
Պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկների ստացված հերթական տեղեկությունները հավաստի էին. բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ.
Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկները պայքար են տանում նաև ապօրինի թմրամիջոցների դեմ, ինչի շնորհիվ հայտնաբերվել են իրավախախտներ, որոնց մոտ եղել են տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ամենակարևորը նաև այն է, որ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, նաև նման տեսակի հանցագործությունները կանխում, նախականխում ու բացահայտում են օպերատիվ տվյալներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 5-ին, հերթական օպերատիվ տվյալներն են ստացվել վաշտում և 2-րդ դասակի հրամանատար Գևորգ Գյուրջյանը, պարեկ Ռոման Թառոյանը, կրտսեր պարեկ Գուրգեն Գրիգորյանը ծառայության ժամանակ ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ավտոմեքենայում գտնվողների մոտ հնարավոր է թմրանյութ լինի:
Պարեկները վարորդ՝ Արցախ Հանրապետության քաղաքացի 30-ամյա Նարեկ Հ.-ին, ուղևորներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Նարեկ Զ.-ին և 21-ամյա Արման Գ.-ին թմրանյութ պահելու, կրելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Վայքի բաժին:
Արդեն անձնական խուզարկությամբ Նարեկ Զ.-ի մոտ հայտնաբերվում է 3.64 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգված, Արման Գ.-ի մոտ հայտնաբերվում է 7.79 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգված ու ներսից ծխուկի հետքով ապակյա կաթուցիչ՝ 3.78 գրամ զանգվածով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձինք բոլորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ, ինչի համար էլ կազմված փաստաթղթերը ոստիկանության Վայքի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)