211652_close_icon
views-count23375 դիտում article-date 22:07 27-02-2023

Պարեկային ծառայության Լոռու գումարտակում ստացված տեղեկությունները հավաստի էին. 33-ամյա տղամարդը չկարողացավ ճողոպրել պարեկներից. նրա մոտ հայտնաբերվեց լիցաքավորված «Մակարով» ատրճանակ և կասկածելի թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները վերջին ամիսներին իրենց կողմից սպասարկվող տարածքում հայտնաբերել են մեծ թվով զենք-զինամթերք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Լոռու գումարտակում օպերատիվ  տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում ՎԱԶ-211440 մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մոտ զենք զինամթերք է պահում և հիմնականում նշված ավտոմեքենան շահագործում է կեսօրից հետո ամբողջ գիշեր՝ մինչև վաղ առավոտ: 

Տեղում, գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ Լոռու գոմարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկ Սերգեյ Օհանյանի և կրտսեր պարեկ Նարեկ Համբարձումյանի հետ միասին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի անվան հրապարակին կից տարածքում ստուգման նպատակով կանգնեցնում են նշված ավտոմեքենան, որի ժամանակ էլ պարեկներն առաջարկում են, որպեսզի վարորդը իր պարանոցին գցած փոքրիկ պայուսակը բացի: 

Վարորդը՝ ով Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գոռ Օ.-ն է, ոչ միայն չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին, այլև դիմում է փախուստի: Պարեկը ու կրտսեր պարեկը հետապնդում են Գոռ Օ.-ին ու վնասազերծում, ապա ահազանգով պարեկներին են մոտենում Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներից և նրան տեղափոխում  են Ոստիկանության Բազումի բաժին: 

Խուզարկությամբ Գոռ Օ.-ի պայուսակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, HC 3015 գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տ/չ 8 փամփուշտով, ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել կաթոցիչ՝ 4.45 գ. դեղնականաչավուն զանգվածով, փաթեթ 2.78 գ. դեղնականաչավուն զանգված, իսկ գոտկատեղից հայտնաբրվում է դանակ: Նա հայտնում է, որ դանակաները ինքը գնել է Ռուսաստնաի Դաշնությունում, իսկ ատրճանակը գտել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ինքը սնունդ տեղափոխելիս է եղել: Կաթոցիչի մեջ առկա  դեղնականաչավուն զանգվածը, ինչպես նաև թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն մանրեցված զանգվածը հանդիսանում են մարիխուաննա տեսակի թմրամիջոցներ, որն ինքը քաղել է Վանաձոր քաղաքի թիվ 3 համաբուժարանի մոտակայքից վայրի աճած կանեփի բույսերից՝ իր անձնական օգտագործման համար: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր