211652_close_icon
views-count26349 դիտում article-date 11:36 30-11-2023

Պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. հայտնաբերվել է կասկածելի «Նիվան», որում եղել են զենք-զինամթերք և կարմիր գրքում հաշվառված՝ «կարմրախայտ» տեսակի ձկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության կողմից Վայոց ձորի մարզում, որն ընդգրկում է Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքները, հարակից վարչական շրջաններն ու գյուղերը, ՊԾ Վայոց ձորի վաշտի պարեկների՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, գործունեության առաջին իսկ օրվանից տեղաբնակներն արդեն իրենց մաշկի վրա են զգում, թե ինչպիսի առաջընթաց կա մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման, նախականխման, ոչ սթափ վիճակում՝ խմած վարորդների հայտնաբերման, տարբեր տեսակի հանցատեսակների դեմ պայքարում, որը պարեկներն իրականացնում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմեն Արմենակյանի, ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ։

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շատին բնակավայրի տարածքում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայում զենք և զինամթերք կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն պահին ավագ պարեկ Կարեն Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Գասպարյանը ուղևորվում են Շատին բնակավայր և ճանապարհին նկատում են ենթադրյալ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։

Պարեկները, կանգնեցնելով ավտոմեքենան, պարզում են, որ այն վարում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վռամ Շ.-ն, իսկ ուղևորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Դավիթ Ա.-ն, 42-ամյա Արամ Ա.-ն, 66-ամյա Ապրես Ք.-ն և 53-ամյա Գագիկ Ա.-ն։

Ավտոմեքենայում՝ բեռնախցիկի տեսանելի հատվածում հայտնաբերվում է «ԻԺ-17» տիպի 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացան՝ խզակոթին 6 հատ 16 տրամաչափի փամփուշտներ, 2 հատ փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով։

Պարեկները ավտոմեքենայում նկատում են նաև պարկ, և բացելով այն, հայտնաբերում են «կարմրախայտ» տեսակի ձկներ։

Ավտոմեքենան և նշված անձինք պարեկների կողմից տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վռամ Շ.-ն Գեղարքունիքի մարզի Երկրապահ կամավորականների միության ընդհանուր գումարտակի վաշտի հրամանատարն է։

Դեպք փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր