211652_close_icon
views-count31010 դիտում article-date 09:48 04-12-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. Ford ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի կուտակում, ինչից առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկումով. վարորդը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի թիվ 13/5 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Սահակյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերոբ Չրաղյանն ու Գոռ Հախնազարյանը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ford մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով նշված վայրից Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միսակ Սիմոնյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը, և ջերմահարվել է սրահը:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրդեհի պատճառը եղել է ավտոմեքենայում տեղի ունեցած գազի կուտակումը, և վարորդը անզգուշաբար կրակայրիչը միացրել է, ինչից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր