211652_close_icon
views-count42466 դիտում article-date 15:56 06-12-2023

Պայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Երևանում. տեղի է ունեցել փլուզում. Հնդկաստանի 2 քաղաքացի տեղափոխվել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վշտունու փողոցի թիվ 76 տանը տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Պարզվել է, որ խոհանոցում գտնվող 20 կգ-անոց գազաբալոնից տեղի է ունեցել արտահոսք, առաջացել է գազի կուտակում, որին հետևել է պայթյուն` հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել: Պարզվել է,որ պայթյունի հետևանքով խոհանոցի արտաքին պատը և միջսենյակային պատը փլուզվել են: Այրվել է խոհանոցի գույքը, և այլ կենցաղային իրեր: 

Տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել նշված տանը բնակվող՝ Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ 29-ամյա Անոդիպ Դիներիին, և 30-ամյա Բունդի Շարմանին, ովքեր այնուհետև հոսպիտալացվել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը, ովքեր դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպել, և այն փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տունը, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, գազաֆիկացված չէ: Տան տերն էլ հայտնում էր, որ երեկ 20 կիլոգրամանոց գազաբալոնը լիցքավորել և բերել տեղադրել են խոհանոցում, և գուցե անզգուշաբար մի բան սխալ են արել, այդ թվում` միացում, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել նման դեպք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր