Երևանի Չարենցի 2-րդ նրբանցքի 100-ից ավելի բնակիչներ ասում են. «Երկար տարիներ հետո Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» մեզ փրկեցին գարշահոտ շնչելուց ու համաճարակի վտանգից, բայց ճիշտ կլինի լավ գործն ավարտին հասցնեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր է հրապարակել Երևան քաղաքի Չարենցի 2-րդ նրբանցքում բնակիչների կողմից արդարացիորեն բարձրաձայնված խնդրի մասին, որը վերաբերվում էր կոյուղատարերի խցանման պատճառով կեղտաջրերի դուրս գալու և մի ամբողջ փողոցի 100-ից ավելի բնակիչների անհարմարավետություններ պատճառելու մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումներն իրենց դրական արդյունքն են տվել, բայց ցավոք ինչպես լինում է շատ հաճախ, լավ գործն անավարտ է մնացել։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․
«Տարիներ առաջ էր, SHAMSHYAN.com-ը մեր խնդրանքով անդրադարձել էր մեր փողոցում տիրող հակասանիտարական, գարշահոտ վիճակին, երբ դիտահորերի խցանման պատճառով կեղտաջուրը դուրս էր գալիս, հոսում փողոցով մեկ ու մարդիկ նախ չէին կարողանում իրենց տներ ազատ ելումուտ անել, իսկ հոտն էլ սպանում էր։ Ամռանն անգամ չէինք կարողանում դուռ ու լուսամուտ բացել։ Հրապարակումներից որոշ ժամանակ անց իմացանք, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, և «Վեոլիա ջուրը» տարապքում կատարել են մեծ ծավալի աշխատանքներ։ Տեղադրվել են նոր դիտահորեր, փոխվել են կոյուղատարերը, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին ու «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Մենք գիտենք, որ «Վեոլիա ջուրն» էլ է հսկայական աշխատանքներ կատարել, որոշ մարդիկ էլ նշում են, թե անհատ ընկերություն է, որը տենդեր է շահել, համենայն դեպս մեզ հասած տեղեկություններով Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրն» են։ Դրա համար էլ այս անգամ ոչ թե փնովում ու բողոքում ենք, այլ պարզապես խնդրում ենք, որ արած լավ գործն ավարտին հասցնեն։
Կոյուղատարերը փոխելուց հետո քանդված մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհը խճապատել են ու մոռացել են ասֆալտով ծածկել այն։
Հիմա մեր խնդրանք-պահանջն է Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը կամ էլ տենդեր շահած այն ընկերությանը, որպեսզի ասֆալտապատումն իրականացնեն, որովհետև անընդհատ ավտոմեքենաներ են հայտնվում փոսերում, կոտրվում են ավտոմեքենաների թափարգելները, անվահեծանները, անիվներն են պայթում, ինչպես նաև երբ շտապօգնություն ենք կանչում, բժիշկները մինչև հասնում են բուժառուին, բանը բանից անցնում է, նույնիսկ եղել են դեպքեր, որ շտապօգնության ավտոմեքենաների անվադողերն են պայթել։
Նորից շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին ու «Վեոլիա ջրին», բայց իրենց ուշադրությունն ենք հրավիրում, որպեսզի լավ գործն ավարտին հասցնեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։