961 դիտում
09:10 12-11-2023
Արաբական պետությունների լիգան և ԻՀԿ երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ից Գազայի մարտերը դադարեցնելու որոշում են պահանջել
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) երկրների ղեկավարները պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից «պարտադիր որոշում կայացնել Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար»: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է ասվում է Շաբաթ օրը Էր Ռիադում տեղի է ունեցել արաբա-իսլամական արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։
«Մենք դատապարտում ենք Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածի դեմ և նրա կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, երեխաների, կանանց և լրագրողների սպանությունները, ինչպես նաև բուժաշխատողների վրա հարձակումները... Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտադիր որոշում ընդունի Իսրայելի ագրեսիան կանգնեցնելու համար և սահմանափակել բնակեցման գործողությունները»,-ասվում է փաստաթղթում։
Գագաթնաժողովի մասնակիցները նաև պահանջել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից հետաքննել Իսրայելի կողմից այդ զենքերի կիրառումը։ Բացի այդ, նրանք բոլոր երկրներից պահանջել են «դադարեցնել զենքի արտահանումը, որն օգտագործվում է օկուպացիոն իշխանությունների կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ»։
«Գազայի հատվածի դեմ ագրեսիան զանգվածային պատերազմական հանցագործություն է: Պետք է անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկվեն Գազայում պատերազմին վերջ տալու համար»,-նշվում է կոմյունիկեում:
Գագաթնաժողովի մասնակիցները նաև մերժել են «պաղեստինցիներին Գազայի հատվածից Արևմտյան ափ կամ Երուսաղեմում բռնի տեղահանելու ցանկացած փորձ»: Նրանք ընդգծել են «բոլոր բանտարկյալներին, կալանավորներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը», ինչպես նաև «Գազայի շրջափակումը դադարեցնելու և մարդասիրական, պարենային, բժշկական օգնության և վառելիքի ազատ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը»:

Նմանատիպ նյութեր
1280 դիտում
22:21 29-03-2015
Արաբական պետությունների լիգան միասնական բանակ կունենա
985 դիտում
21:02 21-06-2024
Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը
10941 դիտում
23:20 07-06-2017
Արաբական երկրները խզում են հարաբերությունները Քաթարի հետ. ինչ է կանգնած արաբական աշխարհի դիվանագիտական սկանդալի ետևում
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել