211652_close_icon
views-count985 դիտում article-date 21:02 21-06-2024

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ ընդգծելով, որ դա Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։ Փոխանցում է Tert.am-ը։

ԱՊԼ-ն կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։ ԱՊԼ-ն ընդգծել է երկու պետություն ստեղծելու բանաձևի կյանքի կոչման կարևորությունը։

Հիշեցնենք, որ  ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

Նմանատիպ նյութեր