Արաբական պետությունների լիգան միասնական բանակ կունենա
Այսօր՝ մարտի 29-ին, Շարմ էլ-Շեյխում անցկացվող գագաթաժողովի շրջանակներում Արաբական պետությունների լիգան համաձայնեցրել է միասնական զինված ուժերի ստեղծման գաղափարը:
Այդ մասին գագաթնաժողովին իր ելույթում նշել է Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթթահ ալ-Սիսին:
Ըստ նախագահի, Արաբական լիգայի ներկայացուցիչները ապրիլին կրկին կհանդիպեն՝ քննարկելու միասնական բանակի ձևավորման նախագծի մանրամասները: