211652_close_icon
views-count10917 դիտում article-date 23:20 07-06-2017

Արաբական երկրները խզում են հարաբերությունները Քաթարի հետ. ինչ է կանգնած արաբական աշխարհի դիվանագիտական սկանդալի ետևում

10 արաբական երկիր հայտարարել է Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Այդ քայլի համար առիթ է դարձել Քաթարի էմիրի ելույթի հրապրակումը, որում նա կոչ էր անում մեղմացնել Իրանի հետ հարաբերությունները և նրան դիտարկել որպես ռազմավարական գործընկեր: Քաթարի արտգործնախարարությունը հայտարարել է, որ էմիրի ելույթը կեղծ է, այն պատրաստվել է անհայտ հաքերների կողմից: Սակայն դա չի կանխել սկանդալի զարգացումը, քանի որ հրապարակված ելույթի բովանդակությունը չի տարբերվում վերջերս արած հայտարարություններից: Յոթ արաբական երկիր Քաթարին մեղադրել է այնպիսի ահաբեկչական խմբավորումների աջակցության համար, ինչպիսիք են Ալ Քաիդան, Իսլամական պետությունն ու «Մուսուլման եղբայրները», և պահանջել, որպեսզի Քաթարի դիվանագետները լքեն իրենց տարածքը 48 ժամվա ընթնացքում: Քաթարը ոչ մեծ երկիր է Պարսից ծոցում երկրի բնակչության հաշվարկով աշխարհում ամենաբարձր ՀՆԱ ցուցանիշով: Բարեկեցության աղբյուրը նավթի և գազի հսկայական պաշարներն են (աշխարհում ամենամեծը): Փորձագետները նշում են, որ մի քանի տարի առաջ նման սկանդալ է եղել, և այն ժամանակ բանը նույնպես հասել է դիվանագիտական կապերի խզմանը: Տարաձայնությունների պատճառը երկու իսլամական ուղղությունների՝ սունիների և շիաների դիմակայությունն է, ինչն անդրադառնում է տարբեր հարաբերությունների վրա, օրինակ, մի կողմից, Քաթարի և Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի, մյուս կողմից, Սիրիայի, Լիբիայի և Յեմենի հանդեպ վերաբերմունքի, որտեղ նրանք աջակցում են դիմակայող ուժերին: Սակայն իրադարձությունների նման զարգացումն, ինչպիսին է նավթի արդյունահանման սահմանափակման համաձայնագրից Քաթարի դուրս գալը կամ Քաթարի իշխող դինաստիայի բռնի փոփոխությունը, փորձագետները քիչ հավանական են համարում: [url=https://jam-news.net/?p=42622&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր