211652_close_icon

Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 160 բուժաշխատող. ԱՀԿ

views-count1087 դիտում article-date 17:56 07-11-2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 7-ին տեղեկացրել է, որ Գազայի հատվածում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել են ավելի քան 160 բուժաշխատողներ։

«Իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել են ավելի քան 160 բուժաշխատողներ՝ օգնություն ցուցաբերելով վիրավորներին եւ հիվանդներին։ Նրանք մարդիկ են, որոնք աջակցում են առողջապահության համակարգին՝ անձնազոհություն ցուցաբերելով»,- The Guardian-ը մեջբերել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիանա Լինդմայերի խոսքերը։

Նշվել է, որ տեղեկատվության աղբյուրի մասին չի տեղեկացվել։ Լինդմայերը կոչ է արել հանել բուժօգնության սահմանափակումները։ Նրա խոսքով՝ որոշ մարդկանց անկլավում վիրահատում, նաեւ անդամահատում են առանց ցավազրկման։

Նմանատիպ նյութեր