103237 դիտում
23:59 29-09-2023
Լսելու ու խոսելու կարողություն, ինտելեկտ, բարեկրթություն․ Գևորգ Էմին-Տերյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
Oragir.News լրատվական կայքի գլխավոր խմբագիր, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն Վարդանյանին ես տեսել եմ երկու անգամ։ Մի անգամ, երբ դեռ ինքը Միացյալ Նահանգներում սովորող ուսանող էր, երկրորդ անգամ՝ անցած տարի։
ԵՊՀ ռեկտոր նշանակված Հ․Հ․-ն խնդրել էր Ռուբեն Վարդանյանին, որ հանդիպի իր հետ։ Դրանից առաջ Հ․Հ․-ն անընդհատ հայտարարում էր, որ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի նման մարդիկ պետք է ընդգրկված լինեն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում, բայց հիմա, բնականաբար, նման բան իրենից չեք լսի։ Ի պատասխան Հ․Հ․-ի խնդրանքի՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանել էր, որ իր տեղեկություններով, ԵՊՀ-ում կա մի խումբ, որը պայքարում էր բարեփոխումների ծրագիր իրականացնելու համար, և եթե Հ․Հ․-ն ուզում է իր հետ հանդիպել, ապա ինքը նախ կհանդիպի ընդդիմադիր թիմի հետ, ապա նոր՝ Հ․Հ․-ի։ Կարճ ասած՝ գնացինք իր հետ հանդիպման։ ԵՊՀ խնդիրներից ես խոսել եմ Հայաստանի գրեթե բոլոր շերտերի հետ՝ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, հասարակ մարդիկ, ոչ ոք երբեք այնքան իրազեկված չի եղել համալսարանի խնդիրներից, նույնիսկ՝ համալսարանի պաշտոնյաները՝ ռեկտորի ժ․պ-ներ, պրոռեկտորներ և այլն, որքան Ռուբեն Վարդանյանը։ Մեր զրույցը տևեց մոտ երկու ժամ։ Ինքը հարցնում էր խնդիրների մասին, մեզ հետ քննարկում էր, թե ինչպես կարելի է դրանք լուծել՝ օրինակներ բերելով աշխարհի առաջատար համալսարաններից և նաև իր դպրոցից։ Նախ՝ լսելու ու խոսելու կարողությունը, ինտելեկտը, բարեկրթությունը, բայց իրոք զարմանալին ուրիշ բան էր՝ պրագմատիզմի ու իդեալիզմի զարմանալի, գուցե անհամատեղելի միասնությունը։ Ես՝ որպես հայ հարուստների հետ մի քիչ շփված մարդ, պետք է ասեմ, որ համեմատության եզր չկար։ Ի դեպ, ասեմ նաև, որ իմ հեռավոր բարեկամն է․ Ռուբեն Վարդանյանը Գևորգ Էմինի զարմիկն է։ Չէիք լսել, չէ՞։
Ես վաղը անպայման մասնակցելու եմ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի երթին, որովհետև ինքը Հայաստանին չափազանց պետք է»։

Նմանատիպ նյութեր
7970 դիտում
14:04 16-12-2022
Ճանաչված լրագրող Գևորգ Էմին-Տերյանը քաղաքական հալածանքի է ենթարկվում
6876 դիտում
15:11 15-09-2021
ԵՊՀ մամուլի խոսնակը հեռացվել է աշխատանքից․ Էմին-Տերյանը ռեկտորի ժ/պ-ի նկատողություններն անհիմն է համարում
Այս բաժնից
859 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին