211652_close_icon

Վրաերթ՝ Լոռու մարզում․ Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց․ օպերատիվ են գործել Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկները ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2092 դիտում article-date 22:45 04-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 42  հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ի․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Լոռու մարզի բնակիչներ 40-ամյա Քրիստինե Մ․-ին և 44-ամյա Սլավիկ Ղ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Հարությունյանը, Հովհաննես Հայրապետյանը, պարեկ Արմեն Խաչատրյանը և կրտսեր պարեկներ Սուրեն Հովհաննիսյանը, Հայկ Հովհաննիսյանը և Էդվին Ջիլավյանը։

Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի, Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները ամուսիններ են։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր