211652_close_icon

ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ ժողովրդին հայտնի Հայանիստի կամրջի հիմնովին կառուցումն արդեն ավարտվել է․ «Արարատ-Ճանշին»-ը անցել է ասֆալտապատման․ օրեր անց երթևեկությունը կվերականգնվի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count1861 դիտում article-date 20:13 03-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ «Արարատ-Ճանշին»-ը արդեն ավարտին է հասցնում ժողովրդին հայտնի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհին փլուզված կամրջի ոչ թե հիմնանորոգման, այլ նորի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր արդեն ճանշինականները կատարում են ասֆալտապատման աշխատանքներ, և անզեն աչքով էլ նկատելի է, որ ճանշինականները սրտացավ մոտեցում են ցուցաբերում և անգամ աշխատում էին շաբաթ և կիրակի օրերին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանշինականները ասում էին, որ 4-5 օր հետո կամուրջն ամբողջությամբ պատրաստ կլինի և վստահեցնում էին, որ 50 տարուց ավելի այն կշահագործվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը , նոյեմբերի 18-ին, «Արարատ-Ճանշին»-ը աշխատակիցները շարունակում էին մեծ թափով ժողովրդին հայտնի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհին փլուզված կամրջի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թեև մի քանի ահազանգեր էր ստացել, որ բնակիչները անհարկի մեղադրում են «Արարատ-Ճանշին»-ին դանդաղկոտության մեջ, սակայն այդ ամենը իրականությունից հեռու էր։

«Արարատ-Ճանշին»-ի աշխատակիցները նույնիսկ մինչև մութն ընկնելը աշխատում են, որպեսզի օր առաջ կամուրջը, որը ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ է հիմնանորոգվում և, կարելի է ասել, գրեթե զրոյից կառուցվում, բաց լինի երթևեկության համար։ Աշխատանքների 80 տոկոսը կարելի է ասել՝ արված էր, և մոտակա 10 օրվա ընթացքում արդեն ոչ բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի։

Հիմա արդեն նաև ակնհայտ է, որ եթե առաջ կամրջի վրայով կարող էին ընթանալ մինչև 60 տոննա կշռով ավտոմեքենաներ, ապա հիմնանորոգումից հետո, ըստ ճանապարհաշինարարների, արդեն այդ հատվածով կկարողանան երթևեկել մինչև 120 տոննա կշռով բեռնատարներ։ Սակայն պետք է նման բեռնատարների տեղաշարժի հարցը քննարկվի կառավարությունում, և չի բացառվում, որ արգելվի նրանց տեղաշարժը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 8-ին  մի քանի ահազանգեր էին ստացվել ընթերցողներից, ովքեր ասում էին, որ ժողովրդին հայտնի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում շաբաթներ առաջ փլուզված կամրջի շինարարությունը կանգնած է և ճանապարհաշինարարները ոչինչ չեն անում, ինչի պատճառով էլ վարորդների և գյուղերի բնակիչների մոտ զայրույթ էր առաջացել: 
 
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ ահազանգերը իրականությանը չեն համապատասխանում և տեղում առավոտյան ժամը 9-ից աշխատում էին «Արարատի» ճանշինը, որոնք անգամ հանգստյան օերին են աշխատել, որպեսզի օր առաջ կամուրջը հիմնանորոգվի ու հանձնի շահագործման: 
 
Ցավալի էր, որ որոշ վայ-քաղաքացիներ նման կեղծ տեղեկություններ էին տարածում:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Արարատ-Ճանշինն» անգամ նշված վայրում անցկացրել էր արտաքին լուսավորություն, որպեսզի աշխատանքներն իրականացվեն նույնիսկ մթնշաղին: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզում՝ Հայանիստ - Հովտաշեն ճանապարհին, ավազով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարի կողաշրջման հետևանքով նշված հատվածում երթևեկությունը դարձել էր միակողմանի։

Դեպքի վայր ժամանած փրկարարները, Արարատի մարզպետարանի, Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները և Արարատի մարզի պարեկները բեռնատարը վերամբարձ կռունկով դարձի էին բերել, որից հետո մասնագետները կարծիք էին հայտնել, որ նշված հատվածով երթևեկությունը վտանգավոր էր, պետք էր արգելել տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածով։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր