Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 64-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորակում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 105 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Սամվել Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ 50-ամյա Անահիտ Ս․-ն և 55-ամյա Հրաչ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Մանվել Թոքմաջյանի և դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Կուրեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արկադի Մովսիսյանը և Օհան Կիրակոսյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ պարտականությունների ժամակավոր կատարող՝ Արտյուշ Հարությունյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։