211652_close_icon
views-count2143 դիտում article-date 20:48 06-06-2023

Գեւորգ Էմին-Տերյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին․ «Գուցե Հայաստանում կա մարդկանց խումբ, որը համարում է, որ ինքն առաջացել է հրապարակի տոնածառից»․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «ԵՊՀ նախկին խոսնակ, Oragir News կայքի գլխավոր խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանը փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի եւ Վաչե Սիմոնյանի հետ միասին այսօր լրատվամիջոցներին ասուլիսի էր հրավիրել «Հենարան» մամուլի ակումբ: Թեման իր նկատմամբ քաղաքական հետապնդումներն էին եւ իրավական կամայականությունները:

«Նախ, ուզում եմ ներողություն խնդրել, որ մեր երկրի համար այս ծանր եւ բախտորոշ օրերին, երբ մեծ խնդիրներ են ծառացած, ես ասուլիս եմ հրավիրել ինչ-որ իմաստով գուցե մանր հարցերի վերաբերյալ: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան միայն իմ անձը: Ես ուզում եմ խոսել իրավական այն բեզպրեդելի մասին, որն այսօր առկա է մեր երկրում եւ ինչը ես կոնկրետ իմ մաշկի վրա զգում եմ:

Ես արդեն շատ երկար ժամանակ թիրախավորված եմ իշխանությունների կողմից։ Թիրախավորված եմ դեռեւս ԵՊՀ-ից: Նաեւ կարծում եմ, որ այստեղ իմ անձը չէ խնդիրը, թեեւ իմ անձն էլ նշանակություն ունի, որովհետեւ կան որոշակի հարաբերություններ, որից ներկայիս բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ շատ ցավոտ հիշողություններ ունեն: Բայց ավելի շատ կարծում եմ՝ այստեղ տեսակների պայքարի հարց կա, որովհետեւ տեսնում եմ, որ թիրախավորված եմ ոչ միայն ես, այլեւ իմ նման մտածողները: Այսինքն, ինչ կատարվում է իմ նկատմամբ, տեսնում եմ նաեւ այլ մարդկանց պարագայում:

Ամենաառանցքային եւ ամենազավեշտալի գործը, որի մասին ուզում եմ խոսել հիմա, դա այսպես կոչված, «Տոնածառի գործն» է: Լաչինի փակումից երեք օր անց ես գրառում էի կատարել, որ ի նշան բողոքի պետք է վառել հրապարակի տոնածառը: Իմ գրառումից, գուցե, մի կես ժամ անց հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին հրապարակի տոնածառը: Հիշում եք այդ ցույցը, որ Աշոտյանին թույլ չէին տալիս մոտենալ տոնածառին ՝ ասելով, թե ձերոնցից ինչ-որ մեկը գրառում է կատարել: Մի կայք էլ գրել էր, թե ես ՀՀԿ-ամերձ խմբագիր եմ եւ այլն:

Դրա հաջորդ օրը Կենտրոնի փոխոստիկանապետը գալիս է մեր տուն, այսպես կոչված, «захват» խմբով, որ ինձ բռնեն-տանեն: Եվ պարզվում է՝ հրահանգ կա, որ ինձ նույն օրը պետք է մեղադրանք առաջադրվի: Եվ ինձ մեղադրանք է առաջադրվել քաղաքական, սոցիալական, ռասայական, սեռական ու չգիտեմ էլի ինչ հայացքներով պայմանավորված անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու համար»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր