Գեղանիստ գյուղում 2.5 տարուց ավելի է՝ խմելու ջրի խողովակը վնասվել է ու ջուրը լցվում է փողոցները. «Վեոլիա ջուր»-ն էլ օգտագործել է իր հերթական, փնթի «չիվի» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի «Վեոլիա ջրի» նկատմամբ, գաղտնիք չէ, ու դրա միակ մեղավորը «Վեոլիա ջուր» ընկերությունն է, քանի որ սպառողները, երբ խնդիրներ են ունենում, զանգում են «Վեոլիա ջուր», կամ պատասխանում են բավականին ուշ, կամ էլ՝ ոչ բարյացակամ:
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրի 26 և 25 փողոցների նրբանցքում բնակվող բնակիչները իրենց զայրույթն են հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«2.5-3 տարի է՝ էս խնդիրը կա, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով էս փողոցում քայլելը դարձել է վտանգավոր, քանի որ եղել են դեպքեր, երբ տարեց մարդիկ վայր են ընկել ու հայտնվել ցեխաջրում, իսկ ցեխաջուրը ստեղծվել է «Վեոլիա ջուր» ընկերության փնթի, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում:
Անընդհատ ահազանգում ենք «Վեոլիա ջուր», բայց ոչ մի օգուտ, մի անգամ եկան, փորեցին, վթարված խողովակը սարքելու փոխարեն փայտից չիվի խփեցին, համարեցին խնդիրն ադքանով ավարտված ու թողին, գնացին:
Դրանց գնալուց մի 2 օր հետո նորից սկսեց ջուրը դուրս տալ:
Զանգահարում ենք, էն ժամանակ եթե պատասխանում էին, ապա հիմա ասում են, թե դա մեր գործը չի:
Եթե ձերը չի, բա ինչի՞ համար ենք մենք ձեզ վճարում, կանոնավոր մուծումներ անում:
Ստացվում է՝ դուք մեզնից չարած գործի դիմաց գումար եք ստանում:
Աշխարհում չես գտնի մի պետություն, որտեղ ջրի կորստի համար նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերվի, ինպես «Վեոլիա ջուր»-ն է վերաբերվում մեզ հետ:
Էլ հույս չունենք «Վեոլիա ջրից», էդ ընկերությունը դարձել է մեր աչքի փուշը, դրա համար էլ ստիպված դիմում ենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, որ գոնե նա խառնվի գործին ու հարցը, վստահ ենք, ժամերի ընթացքում կկարգավորվի, իսկ կարգավորումը էդքան էլ դժվար չէ, մի 2 ժամով ջրամատակարարումը թող դադարեցնեն, վթարված ջրի խողովակը, որ հազիվ մի քանի մետր անի, փոխեն նորով:
Ու դա քանի տարի է՝ «Վեոլիա ջուր»-ը չի անում:
Էլ չենք ասում, որ էդ ջրի կորուստը մի կողմից, ում քթերից է դուրս բերելու «Վեոլիա ջուր»-ը էդ փողերը, գիտենք, մեր՝ հասարակ սպառողներիս քթերից:
Իսկ որ ջրի հոսքի պատճառով փողոցը դարձել է վտանգավոր՝ հետիոտների համար, ջուրն էլ հոսում ու վնասում է մարդկանց տների ու պարիսպների հիմքերը, դա չի մտահոգում էդ պատուհաս «վեոլիաջրականներին»:
Էնպես որ, դրանք քանի տարի է՝ տեղում դոփում են, հիմա ստիպված դիմում ենք Արարատի մարզպետին, հավատալով որ նրա միջամտության շնորհիվ հնարավոր է վերացնել ջրի կորուստը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։