8093 դիտում
14:04 16-12-2022
Ճանաչված լրագրող Գևորգ Էմին-Տերյանը քաղաքական հալածանքի է ենթարկվում
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ քաղաքացի, լրագրող, խմբագիր, մանկավարժ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ հարուցված քրեական գործն, ըստ էության՝ քաղաքական հետապնդում է, որով փորձում են հալածել ճանաչված լրագրողին սուր քննադատական հրապարակումների համար Oragir.News-ում և «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում։
Տեղեկացնենք, որ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել վերջինիս ֆեյսբուքյան գրառումը՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Քննչական մարմինը գրառման մեջ բռնության կոչ է նկատել, սակայն չի նկատել հասցեական հանգամանքների բացակայությունը։
Լրագրողի նկատմամբ այսօրինակ հալածանքով խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, խարխլվում են Հայաստանում արդարադատության և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում է խոսքի ազատությունը»։

Նմանատիպ նյութեր
103357 դիտում
23:59 29-09-2023
Լսելու ու խոսելու կարողություն, ինտելեկտ, բարեկրթություն․ Գևորգ Էմին-Տերյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
6930 դիտում
15:11 15-09-2021
ԵՊՀ մամուլի խոսնակը հեռացվել է աշխատանքից․ Էմին-Տերյանը ռեկտորի ժ/պ-ի նկատողություններն անհիմն է համարում
Այս բաժնից
370 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը