211652_close_icon
views-count2209 դիտում article-date 14:54 04-12-2025

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. Armlur.am

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ազգականներին։

Մեղադրյալների մեջ է նաև «Միկշին» շինարարական և արտադրական կազմակերպության սեփականատերը, որը ԴԱՀԿ պետի քեռին է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին։
Ձերբակալությունները կապված են Հակակոռուպցիոն կոմիտեում Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի հետ։

Նմանատիպ նյութեր