211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

views-count628 դիտում article-date 14:59 04-12-2025
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 5-8-ը Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:
 
Երևան քաղաքում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ը, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև:

Նմանատիպ նյութեր