211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Ալմաստ» գործարանից «Պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

views-count304 դիտում article-date 12:27 03-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Պարույր Ա․-ն է, ով նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց 28 հասցեում գտնվող «Ալմաստ» գործարանում կատարվող շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում իր անզգուշության պատճառով կորցնելով հավասարակշռությունը 2 մետր բարձրությունից վայր է ընկել և ստացել վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր