56677 դիտում
14:25 18-09-2023
Խոշոր հրդեհ Արարատի մարզում գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից․ ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթափի և Խարբերդի բաժանարար գոտում գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:
Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր պայքարում են կրակի տարածման դեմ։
Կրակը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։
Այրվում է 2 բենզինի լիցքավորման կետ, 1 հեղուկ գազի։
Մոտակայքում կա սննդի պահեստ, իրականացվում է հրդեհի տարածման կանխման աշխատանքներ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՓՈւվ ՀՓԱԿ խումբը։
ՄՓՎ պետը պահանջել է օգնություն՝ ջրատար 10 տ։ Դեպքի վայր է ժամանել նաև թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։
Դադարեցվել է հեղուկ գազի արտահոսքը, իրականացվում են հովացման աշխատանքեր։ Այս պահին լցակայանում հրդեհ չկա։ Հրդեհաշիջում է իրականացվում կից շինությունում։
Ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ լցակայանից Արտաշատի ԲԿ է տեղափոխվել 1 տուժած։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց